ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԻՐԱՔ ՉԻ ՄԵԿՆԵԼ11 հուլիսի 2005 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Որոշ ԶԼՄ-ների պնդումներին հակառակ, Հայաստանի Զինված ուժերի 12-րդ խաղաղապահ գումարտակի երկրորդ հերթափոխը Իրաք չի մեկնել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, ներկայումս ճշտվում են 45 հայ խաղաղապահներին Իրաք տեղափոխող ինքնաթիռի Երեւան չգալու պատճառները: Նրա խոսքերով, այժմ ճշտվում են օդանավի չժամանման պատճառները: Նշենք, որ հուլիսի 10-ին տեղի ունեցավ խաղաղարարներին ճանապարհելու հանդիսավոր արարողություն: Երկրորդ հերթափոխում եւս ընդգրկված են բժիշկներ, սակրավորներ ու վարորդներ, ովքեր Իրաքում ծառայությունն անցնելու են լեհական դիվիզիայի կազմում: Առաջին հերթափոխն իր պարտականությունները երկրորդին փոխանցելուց հետո առաջիկա օրերին` հուլիսի 16-21-ն ընկած հատվածում, կվերադառնա հայրենիք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |