ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՎԻԿՏՈՐ ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան կնշանակվի Վիկտոր Չեռնոմիրդինը: Անցյալ շաբաթ Վ.Չեռնոմիրդինն անակնկալ այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ նա, որպես «Գազարդ» ընկերության նախկին ղեկավար եւ մասնագետ, բարձր է գնահատել Ադրբեջանի վառելիքաէներգետիկ համակարգում իրականացվող աշխատանքը: Հիշեցնենք, որ Վ.Չեռնոմիրդինը նախկինում զբաղեցնում էր ՌԴ վարչապետի պաշտոնը, ներկայում Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանն է, հաղորդում է ադրբեջանական «Բիլիկ Դունյասի» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---