ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ11 հուլիսի 2005 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) հայաստանյան գրասենյակը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի խորացնել հարկային բարեփոխումները Հայաստանում: Հարկային ոլորտի բարելավման ծրագիրը, որի իրականացման համար պայմանագիր է կնքվել Booz Allen Hamilton ընկերության հետ, հիմնականում միտված է լինելու Պետական հարկային ծառայության կառավարման բարելավմանը` նպատակ ունենալով մեծացնել Հայաստանում հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ: «Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ազդեցիկ տնտեսական աճը վերջին երեք տարիներին` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաշխատի Պետական հարկային ծառայության հետ մեծացնելու հարկային եկամուտներն ու դրանով իսկ պետությանն ապահովելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ առողջապահական, կրթական ու այլ նշանակալի ծախսերը հոգալու համար», - ասվում է USAID հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Հարկային ոլորտի բարելավման ծրագիրը նախապատրաստվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Արժույթի միջազգային հիմնադրամի համատեղ ջանքերով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |