Երևանցիների 78 տոկոսը գոհ է մայրաքաղաքում արված փոփոխություններից

Երևանցիների 78 տոկոսը գոհ է մայրաքաղաքում արված փոփոխություններից

PanARMENIAN.Net - 2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարքեթինգի հայկական ասոցիացիայի ևGallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներին, ըստ որի վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78 տոկոսը գնահատել է դրական, ընդգծել է, որ դա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող գնահատական է:

«Նախորդ տարվա մեր ձեռքբերումները նկատելի և գնահատելի էր բնակչության կողմից: 2013 թվականին պետք է կրկնապատկենք մեր աշխատանքները և անենք ավելին` մեր համաքաղաքացիների ակնկալիքներն ու սպասելիքները կյանքի կոչելու համար: Այն ոլորտներում, որտեղ առայժմ կան որոշակի թերություններ, համոզված եմ, որ կկարողանանք վերացնել և արձանագրել դրական աճ: Դրան զուգահեռ, ըստ ոլորտների, հանրությանը պարբերաբար պետք է ներկայացնենք այս տարի մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու անելիքները»,- նշել է Տարոն Մարգարյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---