Հայաստանում ստեղծվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ

Հայաստանում ստեղծվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին տեղի ունեցավ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

«Մեր հիմնական խնդիրն է ֆինանսական, տեխնիկական ու կազմակերպչական աջակցությունը արդյունաբերական ձեռնարկություններին, մասնավորապես, արտահանմանն միտված»,-նիստի ավարտին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Դավթյանը:

Ինչպես հայտնել է նախարարը, հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացավ անցյալ տարի, իսկ ընթացիկ տարում այն արդեն իրականցվում է: Ըստ նրա, հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի 500 մլն դրամ, որից 300 մլն դրամը նախատեսված է բյուջեով: Դավթյանը հավելել է, որ արդեն բանակցություններ են ընթանում նոր կառույցի կանոնադրական կապիտալն ավելացնելու համար մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հաշվին, ինչը թույլ կտա ներդրումներ ներգրավել երկրի տնտեղության մեջ:

Դավթյանը հայտնեց նաև, որ հիմնադրամի կառավարման և գործունեության համակարգման համար պատասխանատու է նշանակվել էկոնոմիկայի նախարարությունը, իսկ Հոգբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել են փոխնախարարներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---