ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ11 հուլիսի 2005 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Ռոստովի հայ-ռուսական բարեկամության թանգարանում կայացել է ռոստովցի, նկարիչ, ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի անդամ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Մարտիրոս Սարյանի հիշատակին նվիրված երեկո: Նրա աշխատանքները պահվում են Տրետյակովի ցուցասրահում, Ռուսական թանգարանում եւ Եվրոպայի շատ մասնավոր հավաքածուներում: Սարյանի արվեստը առաջատար դեր է խաղացել հայկական խորհրդային բնանկարչության ազգային դպրոցի ձեւվորման վրա: Նկարիչը ծվել է 1880 թվականին Դոնի Նախիջեւանում: Սակայն Սարյանի արվեստում գլխավոր տեղը գրավում է պատմական հայրենիքը` Հայաստանը: Արվեստագետների գնահատմամբ` վարպետի կտավների վրա զգացվում են նրա սիրելի Մատիսսի եւ Գոգենի, եւ անիմջական ուսուցիչներ Վալենտին Սերովի եւ Կոնստանտին Կորովինի ազդեցությունը: Սարյանի ազգանվան կողքին սովորաբար օգտագործվում է «մաքուր, հնչեղ գույն» բառակապակցությունը: Ռուսական եւ ֆրանսիական բնանակարչության եւ ավանդական հայկական արվեստի միաձուլումը հանգեցրեց սարյանական եզակի ոճի ծնունդին: Հիշատակի երեկոյին Սուրբ-Խաչ էր հրավիրվել նկարչի աղջիկը, տեղեկացնում է Դոն-ՏՌ:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |