Ստորագրվել է 2013թ. հայ-հունական ռազմական գործակցության ծրագիրը

Ստորագրվել է 2013թ. հայ-հունական ռազմական գործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես PanARMENIAN.Net –ին հայտնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ, որոնց ընթացքում ամփովել են 2012թ. երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. համագործակցության շուրջ: Լ.Այվազյանը և բրիգադի գեներալ Կոնստասը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2013թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ռազմատեխնիկական համագործակցության, անձնակազմի մարտական պատրաստության և փորձի փոխանակման ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---