Հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք![]() 15 հունվարի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից 10-ը «Շտապօգնությունը» սպասարկել է 6687 կանչ: Հիվանդանոց է տեղափոխվել 1070 հիվանդ: Մանկական կանչերը 129-ն են եղել, հիվանդանոց է տեղափոխվել 136 երեխա: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Դեպքերի մեծ մասը կապված է եղել սիրտանոթային հիվանդությունների և թեթև կենցաղային տրավմաների հետ: Նախորդ տարիների համեմատ կանչերն ավելացել են և մի քանի պատճառով, որից Թագուհի Ստեփանյանն առանձնացրեց ծառայության սպասարկման որակի բարելավվումը: «Հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք: Մեկ օրում, սովորաբար, գրանցվունմ է մահվան 15-20 դեպք, 2012 թվականին գրանցվել է 2056, 2011-ին՝ 1949 մահ»,-նշեց Ստեփանյանը: Նա ասաց, որ «Շտապօգնության» ուշանալու պատճառով ոչևէ մահ չի եղել: Նա նաև նշեց, որ այս օրերին «Շտապօգնությունը» տեղ է հասնում 5-15 րոպեի ընթացքում, իսկ սովորական օրերին՝ 5-13 րոպեի ընթացքում: Եթե «Շտապօգնությունը» փոքր ինչ ուշանում է, ապա պատճառն այն է, որ երեկոյան և գիշերվա ժամերին պիկ է լինում և մեկ օրվա ընթացքում սպասարկում են մոտ 750 կանչ: Թագուհի Ստեփանյանը նշեց նաև, որ սառցակալած կամ փակ ճանապարհների պատճառով ևս ուշացման դեպքեր չեն գրանցվել: Մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, բժիշկների պակաս չկա, բայց ենթակայանների վիճակը բարելավելու կարիք կա: «Շտապբուժօգնության» տնօրենը նշեց, որ հիվանդությունները երիտասարադացել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |