ICES փորձագիտական կենտրոնը ձևավորվել է դիտորդների առաքելությունը ՀՀ նախագահի ընտրություններում![]() 15 հունվարի 2013 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Մաասթրիխտում աշխատանքային սեմինար անցավ, որի կազմակերպիչն էր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES), որի արդյունքում ձևավորվեց ICES դիտորդների առաքելությունը ՀՀ նախագահի ընտրություններում, ասվում է կենտրոնի պաշտոնական կայքում: 35 փորձագետներից կազմված առաքելությունը կգլխավորի ICES նախագահ, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Առաքելության կազմում կընդգրկվեն ԵՄ, ԱՄՆ ու Իսրայելի 10 երկրները ներկայացնող միջազգային փորձագետներ: Առաքելության կազմում են 3 ֆունկցիոնալ խմբեր՝ քաղաքական, որի կազմում են Եվրախորհրդարանի ու ազգային խորհրդարանների անդամներ, քաղաքագետներ, իրավաբանական, որի կազմում են իրավաբաններ ու նախկին դիվանագետներ, ԶԼՄ-ների, որի կազմում են քաղաքական մեկնաբաններ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Երկարաժամկետ դիտորդների խմբում, որոնք աշխատանքը կսկսեն փետրվարի 1-ին, կընդգրկվեն 8 փորձագետներ: Խումբը նախատեսում է հանդիպումներ ունենալ թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ԿԸՀ ու տարածքային ընտրահանձնաժողովների անդամների հետ: Փետրվարի 15-ին առաքելությունը կներկայացնի միջանկյալ զեկույցը: Կարճաժամկետ դիտորդները Հայաստան կմեկնեն փետրվարի 14-ին: Քվեարկության օրը բոլոր դիտորդները կլինեն Հայաստանի քաղաքներում: Սեմինարին փորձագետներին ներկայացվեց առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որը ներկայացվել է Երևանում 2012թ. դեկտեմբերին կայացած մամլո ասուլիսում: Այն վերլուծում է ՀՀ Սահմանադրությունն ու ԸՕ, նախընտրական իրավիճակը հանրապետությունում և Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ: Առաքելությունն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել նախընտրական շրջանի նախապատրաստումն ու մեկնարկը; • Հայաստանում ընտրությունների օրենսդիր բազան հիմնականում համապատասխանում է ժողովրդավարական նորմերին: ԸՕ խստիվ կատարումը կարող է ապահովել ընտրությունների թափանցիկությունը: • Առաքելությունը որպես դրական փաստ է նշում ընդունված ԸՕ անփոփոխ մնալը, ինչը թույլ է տալիս մասնակիցներին կանխավ ծրագրել իրենց գործունեությունը: • ԿԸՀ-ն պահպանում է ընտրական գործընթացի ժամանակացույցն ու փուլերը ըստ ԸՕ: • Առաքելությունը կոչ է անում մասնակիցներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու կոչերից, որոնք կարող են սրել իրավիճակը ու կասկածներ սերմանել ընտրությունների արդյունքի վերաբերյալ, իսկ իշխանություններին՝ բարձրացնել պատասխանատվությունը օրենքի հավասար կիրառման համար: • Առաքելությունը գտնում է, որ գործընթացի բոլոր մասնակիցները արդեն նախընտրական փուլում պետք է հայտարարեն, որ պատրաստ են ազնիվ ու թափանցիկ ընտրապայքարի և պատրաստ են ազնիվ ընտրությունների դեպքում ճանաչել արդյունքներն, անկախ նրանից, կհասնեն նախատեսված արդյունքին, թե՝ ոչ: Դրանում է ժողովրդավարության էությունը: • Առաքելությունը հուսով է, որ նախընտրական շրջանը, ընտրությունների օրն ու արդյունքների ամփոփումը կանցնեն առանց իրավիճակի սրման, իսկ ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |