Հայկազուն Ալվրցյան. Վահագն Չախալյանի հարցը Իվանիշվիլիի այցի ժամանակ չի քննարկվի![]() 15 հունվարի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ունի բոլոր իրավունքները հետաքրքրվելու Ջավախքում իր հայրենակիցների ճակատագրով, բայց դա չի նշանակում,որ մենք միջամտում ենք Վրաստանի ներքին գործերին: Կարծիքը վրացագետ Հայկազուն Ալվրցյանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ նաև նշեց.«Կան միջազգային կոնվենցիաներ, որոնք ստորագրել է Վրաստանը, բայց շարունակում է ոտնահարել ազգային փոքրամասնությունների իրավունքները: Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, Վրաստանն էլ շարունակում է Ջավախքի ազգագրական պատկերը փոխելուն միտված քայլերը»: Այդ քայլերից վրացագետը նշեց նաև ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի` համաներման արդյունքում էլ ազատ չարձակվելու հավանականությունը և դրան տանող իշխանությունների ջանքերը: «Արմեն Գևորգյանի և Ռուբեն Շեկոյանի դեպքում խնդիր չառաջացավ, որովհետև նրանք Աջարիայի հայ համայնքից էին, իսկ Վրաստանը, կարելի է ասել, Աջարիան արդեն կորցրել է: Թուրքական կապիտալն ու թուրք հոգևորականներն այնտեղ իրենց գործն արդեն արել են, իսկ Վահագն Չախալյանի ազատ արձակումը կնշանակեր, որ նոր իշխանությունները չեն խոչընդոտում փոքրամասնությունների զարգացմանը», - ասաց Հայկազուն Ալվրցյանը: Նրա կարծիքով՝ Վահագն Չախալյանի հարցը չի քննարկվի Իվանիշվիլիի առաջիկա այցի ժամանակ: «Այնտեղ մնացած մի ամբողջ ժողովրդի հարցը չի քննարկվի, ուր մնաց սա», -ասաց վրացագետը, նշելով, որ Վրաստանի կողմից Հայաստանի շահերի անտեսումը հեռանկարում կբերեն նրան, որ Վրաստանը կհասկանա իր ընտրած քաղաքականության սխալ լինելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |