Amnesty International. Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդի վրա հարձակումը նշանակում է, որ ընտրություններն արդար և ազատ չեն լինելու![]() 15 հունվարի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու առաջադրված Իսա Համբարի վրա կատարված հարձակման վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է կազմակերպության պաշտոնական կայքէջից: «Ակնհայտ կազմակերպված հարձակումը Իսա Համբարի վրա և ոստիկանության ձախողումը մտահոգիչ է: Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն իրականացնեն, իսկ Ադրբեջանի Եվրոպական գործընկերները պետք է բացատրություն պահանջեն, թե ինչպես է թույլ տրվել նախագահի ընդդիմադիր թեկնածուի վրա նման լուրջ հարձակումը: Միջադեպը փաստում է, որ գալիք նախագահական ընտրությունները արդար և ազատ չեն լինելու»,- նշել է Amnesty International-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն Ջոն Դալհուսենը: Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Իսա Համբարը և նրա աջակիցները մտել են Լենքորան քաղաք` մասնակցելու կուսակցության շրջանային բաժնի բացման 20-ամյակի միջոցառմանը։ Մի քանի ավտոմեքենա փակել են ավտոշարասյան ճանապարհը։ Նախապես հավաքված մոտ 100 մարդ նրանց վրա ձվեր և այլ առարկաններ է նետել։ Հարձակվել են նաև հենց «Մուսավաթի» առաջնորդի մեքենայի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |