Ֆրանսուա Օլլանդ. Ֆրանսիան օգնում է Մալիի կառավարությանը հաղթել ահաբեկիչներին

Ֆրանսուա Օլլանդ. Ֆրանսիան օգնում է Մալիի կառավարությանը հաղթել ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան օգնում է Մալիի օրինական կառավարությանը հաղթել ահաբեկիչներին և վերականգնել ինքնիշխանությունն այդ երկրի տարածքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը՝ Դուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ահաբեկիչները ցանկանում էին գրավել ամբողջ երկիրը, այդ թվում՝ մայրաքաղաք Բամակոն, որտեղ, ի դեպ, բնակվում են հազարավոր ֆրանսիացիներ»,-ասել է Օլլանդը:

«Ի՞նչ կլիներ հիմա Մալիի հետ, եթե որոշում չկայացնեինք միջամտելու այս խնդրին: Հաշվի առնելով ահաբեկիչների քանակությունը, նրանց սպառազինությունը, այդ մարդիկ կարող էին գրավել նաև Բամակոն»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---