ՀՀԿ պատգամավոր. Վրաստանը խուսափում է Ռուսաստանի հետ գործարքից, ինչն ազդում է նաև Հայաստանի վրա![]() 16 հունվարի 2013 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի այցը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի, նպաստավոր է նախ Հայաստանի համար։ «Մինչ օրս Վրաստանը զերծ էր մնում գործարքի մեջ մտնել Ռուսաստանի հետ, ինչն ազդում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մինասյանը։ Նա նկատեց, որ Վրաստանի նոր իշխանությունները որդեգրել են նոր քաղաքականություն և 180 աստիճանով փոխել են իրենց քաղաքական դիրքորոշումը, ինչը խոստումնալից է։ «Իվանիշվիլիի այցելությունը հնարավորություն կտա նոր ջանքեր գործադրելու հայ-վրացական հարաբերությունների զարգացման հարցում»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Հայաստան վաղը՝ հունվարի 17-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |