Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ Հրանտ Բագրատյանի դեմ է, ոչ էլ նրա տեղի համար է![]() 16 հունվարի 2013 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ Հրանտ Բագրատյանի դեմ է, ոչ էլ Բագրատյանի տեղի համար է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում «Ազատություն» կուսակցության առաջնորդի հնարավորություններն, նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր հատված ներկայացնող թեկնածու է, չի կարող ընդդիմադիր թեկնածուին դնել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի դեմ: «Առավելագույն օգուտը, որ նա կարող է շահել, ՀԱԿ-ի կազմաքանդվելուն զուգընթաց որոշ ընտրազանգված հավաքելն է: Հրանտ Բագրատյանը միայն կարող է հավակնել ազատական գաղափարներ դավանող ինչ-որ ընտրազանգվածի ձայներին»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |