ԱԺ նախագահը Բրյուսելում Ծառուկյանի հայտարարությանը չի անդրադարձել![]() 16 հունվարի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հրավերով հունվարի 8-10-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցն այսօր ամփոփեցին պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը: Արտակ Զաքարյանն ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա առաջնային խնդիրները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, խոսել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին: Կորյուն Նահապետյանը նշեց, որ շուտով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, մասնավորապես՝ Հայաստանում անցկացնել Եվրոպական խորհրդարանի շաբաթ, հրավիրել են ԵԽ-ին դիտորդարական առաքելություն իրականացնելու նախագահական ընտրություններին, առաջարկել են նաև 2014թ Եվրանեստի լիագումար նիստը անցկացնել Հայաստանում: Այցի ընթացքում քննարկվել են միայն պաշտոնական հարցեր: ԲՀԿ-ի բրյուսելյան այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հայտարարությանը անդրադարձ չի եղել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |