Հալեպի համալսարանի պայթյունի հետևանքով ծանր վիրավորների թվում հայ կա

Հալեպի համալսարանի պայթյունի հետևանքով ծանր վիրավորների թվում հայ կա

PanARMENIAN.Net - Հալեպի համալսարանի պայթյունի արդյունքում ծանր վիրավորվել է հայազգի ուսանող Սարգիս Պետրոսը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հունվարի 15-ին ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել Հալեպի համալսարանում՝ զոհվել է 80 մարդ, վիրավորվել է 160-ը:

Միջադեպը տեղի է ունեցել քննաշրջանի ընթացքում:

Ռումբերը տեղադրվել էին ուսանողական հանրակացարանի ու ճարտարապետական ֆակուլտետի շենքի միջև: Նույն թաղամասում ժամանակավոր ապաստան էին գտել 30 հազար փախստականներ, նրանց թվում ևս կան զոհեր: Սիրիայի կառավարությունը ահաբեկչության համար մեղադրել է զինված ընդդիմությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---