Առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթն Apple Store-ում է (վիդեո) 16 հունվարի 2013 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ստեղծվել է առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթը: Հայր և որդի Գևորգյաններն ընտրել են Անահիտի մասին պատմող Աղայանի հեքիաթն ու պլանշետների համար այն դարձրել ինտերակտիվ: Գևորգյաններից կրտսերը պատասխանել է PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին ու պատմել նաև, թե ինչու է ընտրել հենց Անահիտի մասին հեքիաթը: «Նման նախագծեր տեսել էի արտասահմանում: Մեծ տարածում ունի հատկապես «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը: Անահիտի կերպարը և խորհուրդը դեռ փոքր տարիքից եմ հիշում: Նա խելացի էր ու Վաչագանի առջև դրած նրա պայմանը /արհեստ սովորելու/ հետագայում փրկեց արքայի կյանքը: Անահիտի մասին պետք է իմանալ», - ասաց ծրագրավորող Վահրամ Գևորգյանը: Նա ու դիզայնով հետաքրքրվող հայրը 5 ամսում բարի և ուժեղ կերպարի մասին հեքիաթը հավելվածում դարձրել են շարժուն` 150 էլեմենտի միջոցով: Նաև երաժշտություն են ավելացրել ու ներկայացրել 3 լեզվով: «Մոտ 1 ամսիս առաջ ներկայացրել ենք Apple Store-ում է: Արժեքը` 3.99 դոլար: Հավելվածը նախատեսված է iPad-երի և mini iPad-երի համար: Առաջիկայում կներկայացնենք նաև Android-ների համար: Սմարթֆոնների համար չենք նախատեսում, քանի որ մանր էլեմենտներ ենք օգտագործել, իսկ փոքր էկրանին դրանք չեն երևում», - ասաց Վահրամ Գևորգյանը: Հետագայում հավելվածին նոր հնարավություններ կավելացվեն, բայց սրանից բացի Գևորգյանները նաև նոր նախագիծ են մշակում, որի մասին կխոսեն ավելի ուշ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |