Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է խաղաշրջանի ավարտին գլխավորել «Բավարիան»![]() 17 հունվարի 2013 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է խաղաշրջանի ավարտին գլխավորել «Բավարիան»: Իր աշխատանքային պարտականությունների կատարմանը մասնագետը ձեռնամուխ կլինի հուլիսին, իսկ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2016-ի ամառ: Գվարդիոլան լքել է «Բարսելոնան» անցած խաղաշրջանի ավարտին: Մյունխենում Գվարդիոլան կփոխարինի Յուպ Հայնկեսին, ով ավելի վաղ հայտարարել է իր մարզական գործունեությունն ավարտելու մասին: «Մենք շատ ուրախ ենք, որ հաղթել ենք Պեպ Գվարդիոլայի համար մրցակցությունում, ում իրենց մոտ ցանկանում էին տեսնել շատ առաջատար ակումբներ: Գվարդիոլան մոլորակի ամենահաջողակ մարզիչներից է, և մենք չենք կասկածում, որ նա շատ օգուտ կբերի ոչ միայն «Բավարիային», այլ նաև ողջ գերմանական ֆուտբոլին: Մենք անհամբերությամբ սպասում ենք 2013-ի հուլիսին, երբ կսկսվի մեր համագործակցությունը»,- ասել է «Բավարիայի» նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն: Չորս տարվա ընթացքում Պեպը հասել է անասելի հաջողությունների: Նա երեք անընդմեջ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում, 2009-ին և 2011-ին տոնել հաղթանակ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, երկու անգամ հաղթանակ տարել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |