Վրաստանի վարչապետը ցանկանում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը շուտափույթ լուծում ստանա![]() 17 հունվարի 2013 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այդ մասին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա բարձր է գնահատել վրացական կառավարության քայլերը, նշելով, որ հաճախ ղարաբաղյան հակամարտության շուրջ հայտարարությունները խեղաթյուրվում են: Իր հերթին Իվանիշվիլին հավելել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: «Ես փոխանցել եմ Ալիևի դիրքորոշումը Հայաստանի վարչապետին, բայց մանրամասները չեմ ներկայացնի: Այս հարցն իսկապես բարդ է, և առաջիկայում բավական դժվար կլինի այն լուծելը: Ես ցանկանում եմ, որ այն կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |