ՕԵԿ-ը նախընտրական շտաբ կունենա, Արթուր Բաղդասարյանն էլ կհանդիպի ընտրողների հետ![]() 17 հունվարի 2013 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական շտաբ կունենա, որը կղեկավարի ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, գալիք նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սատարում է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Սերտորեն համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ, նախատեսում ենք կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի այցերը բոլոր մարզեր, հանդիպումներ, նպատակն է մեր կուսակցության ընկերներին, համակիրներին ներկայացնել կուսակցության դիրքորոշումը, նաև լրացուցիչ հնարավորություն է հանդիպել ակտիվի հետ, լսել նրանց առաջարկությունները, դիրքորոշումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչիկ Հարությունյանը: ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավարը կարևորում է այս ընտրությունները, և դրանք համարում լավ հնարավորություն` միջազգային չափանաշներին համապատսխան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Նա լուրջ մրցակցություն չի տեսնում, ՕԵԿ-ում համոզված են Սերժ Սարգսյանի հաղթանակի մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |