Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցութուն՝ փոխվարչապետի մոտ

Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցութուն՝ փոխվարչապետի մոտ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց այն կառույցների և կազմակերպությունների հետ սերտ աշխատանքը, որոնք այդ հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներ են պատրաստում և հրապարակում:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այդ ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման հարցերը լինելու են Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստի օրակարգում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ խնդիրները կքննարկվեն նաև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում: Այս մասին հայնտում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---