Գևորգ Կոստանյան. ԶՈՒ-ում 50 տոկոսով նվազել են բռնության հետևանքով մահվան հանգեցրած հանցագործությունները![]() 17 հունվարի 2013 - 15:28 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի համեմատ 2012-ին զինվորական հանցագործությունները նազել են 21.1 տոկոսով, 2010 թվականի համեմատ` 30 տոկոսով: Այսօր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2012 թվականը:«2012 թվականին իրականացված միջոցառումները հանգեցրել են զինվորական հանցագործությունների թվի կտրուկ նվազման: 50 տոկոսով նվազել են բռնության հետևանքով մահվան հանգեցրած հանցագործությունների դեպքերը: Մյուս մասը անզգուշության, հիվանդության և այլ պատճառներով են: 2011-ի 34 մահվան ելքով հանցագործության դիմաց 2012 թվականին այդպիսի 29 դեպք է գրանցվել, որից միայն 9-ը՝ հակառակորդի կողմից: Այս տարի շփման գծում բավական լուրջ ակտիվություն էր նկատվում», - ասաց Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ հանցավոր վարքագծի մոտիվացիայի հայտնաբերման ուղղությամբ են լուրջ քայլեր իրականացվում: Հանցագործությունների հիմնական պատճառներից առանձնացրեց վիրավորանքի, պատվի և արժանապատվության ստորացման դեպքերը: «Զինծառայության կրելու կարգի դեմ հանցագործությունները` զորամասն ինքանկամ լքելու, անդամախեղության և նման դեպքերը, նվազել են 26.7 տոկոսով: Այս տեսակի հանցագործությունները ընդհանուր զինհանցագործությունների 30 տոկոսն են կազմում: Հատուկ ծառայության կրելու կարգի դեմ հանցագործությունները (մարտական հերթապահություն և այլն) նվազել են 24.1 տոկոսով: Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 17 տոկոսով», - ասաց Գևորգ Կոստանյանը: Զինդատախազն ընդգծեց, որ կարգապահության բարձրացումը նպաստում է նաև մարտունակության բարձրացմանը: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը նկատելի էր հատկապես սպայական անձնակազմի հետ իրականացրած` իրավագիտակցույթան մակարդակի բարձրացմանը միտված քայլերից հետո: Զինվորական դատախազությունը ՊՆ և իրավապահ մարմինների հետ զինվորական կարգապահության նոր կանոնակարգ ու քրեական օրենսգրքում նոր փոփոխություններ են նախաձեռնել: «Հանցագործությունների նվազման, կարգապահության ամրապնդման առումով 2012 թվականին իրականացրած քայլերը չբերեցին մեր ակնկալած արդյունքներին, բայց 2013-ի համար էլ քայլեր ենք նախաձեռնել, որոնք կամրապնդեն արդեն ձեռք բերածն ու կարդարացնեն սպասելիքները», - ասաց Գևորգ Կոստանյանը: Զինդատախազն անդրադարձավ նաև ադրբեջանական բանակին: Նշեց, որ ՀՀ ԶՈւ համեմատ 3-4 անգամ գերազանցում է հանցագործությունների թիվը, 5-10 անգամ՝ մահվան ելքով դեպքերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |