ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՊՐԱԳՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ» ՄԻ ՇԱՐՔ ԿԵՏԵՐ15 հուլիսի 2005 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննին (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումն ընթացել է գործնական մթնոլորտում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ «պրագյան գործընթացի» շրջանականերում քննարկվող հարցերի եւ դրանց առանձին կետերի շուրջ: Միջնորդները Վ.Օսկանյանին ծանոթացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում անցկացված հանդիպումների արդյունքներին: Մեկնաբանելով հանդիպման արդյունքները` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը բարձրացված հարցերի կապակցությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |