ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ15 հուլիսի 2005 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանխագահ Յուրի Մերզլյակովն այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առկա է առաջընթաց: «Հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունեն մասնիկներ, որոնք թույլ են տալիս խոսել մինչեւ ընթացիկ տարվա վերջ հակամարտության լուծման մասին, սակայն միեւնույն ժամանակ կան նաեւ լուրջ տարաձայնություններ եւ խնդիրներ»,-հայտարարել է նա: Իր հերթին, ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նշել է, որ հավանականություն կա, սակայն մինչեւ տարեվերջ հակամարտության կարգավորման երաշխիքներ չկան: «Այդ հարցը կարող է լուծվել մեկ տարի, գուցե եւ 100 տարի անց»,- հայտարարել է Մանը: Մեկնաբանելով այդ հարցը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նշել է, որ եթե նույնիսկ համանախագահները պատրաստեն հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակ, ապա դա չի նշանակում է, որ հարցը կլուծվի: «Հարցի լիովին լուծման համար անհրաժեշտ է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը: Եվ երաշխիքներ չկան, որ հակամարտության կողմերը կընդունեն դրսից արված առաջարկությունները»,- ընդգծել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |