ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓԱՍՏՈՐԵՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ15 հուլիսի 2005 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրությունում ուղղումներ մտցնելու վերաբերյալ հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում փաստորեն չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա, թե ինչ կլինի իրականում ես չեմ կարող վաղօրոք ասել: Այս մասին Երեւանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն անկախ էր եւ բաց, որի ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ կողմերի մոտեցումները, կարգավորման տարբեր տեսակետների մանրամասներ: Նրա խոսքերով` երկու ամիս համանախագահները փորձում են մշակել հակամարտության ապագա կարգավորման հիմնական սկզբունքների ձեւակերպումները: Որոշ հարցերում կան առաջխաղացումներ, ուրիշ հարցեր դեռեւս պահանջում են հստակեցումներ, եւ հիմնական աշխատանքը տարվում է ձեւակերպումների ուղղությամբ: Նա նաեւ նշել է, որ չի եղել այնպիսի այցելություն տարածաշրջան, որի ընթացքում համանախագահները չհանդիպեին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նրա խոսքերով` այդ հանդիպումները միշտ հետքրքիր են անցնում: Համանախագահների համար ձեւակերպումների ուղղությամբ աշխատելիս կարեւոր է իմանալ եւ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Պատասխանելով այն հարցին, թե կողմերը կոնկրետ ինչ հարցերում են համաձայնություն ձեռքբերել` Մերզլյակովը նշել է, որ համանախագահներն իրենց աշխատանքում պահպանում են գաղտնիության սկզբունքը եւ ավելացրել է, որ տվյալ պահին կողմերը քննարկում են կարգավորման հիմունքների մասնիկները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |