Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա փետրվարի 12-ին Թեհրանում![]() 18 հունվարի 2013 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 12-ին Թեհրանում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը, պարզաբանելով, որ ներկա փուլը «առաջընթաց չի բերել»: ՄԱԳԱՏԷ պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Իրանի մայրաքաղաք երկրի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը շարունակելու համար: Եվրոպական տեսուչները հույս ունեին ԻԻՀ հետ համաձայնագիր կնքել վիճելի հարցերի կարգավորման նկատմամբ կառուցվածքային մոտեցում մշակելու մասին, ինչը թույլ կտար հստակություն մտցնել ռազմական ոլորտում առաջարկվող հետազոտությունների մեջ: Այնուամենայնիվ, Reuters-ի տվյալներով, այս և այլ հարցերի շուրջ զգալի առաջընթացի չի հաջողվել հասնել: Բանակցությունների ներկա փուլը պաշտոնապես ավարտված է, ՄԱԳԱՏԷ պատվիրակությունը Վիեննայում գտնվող կենտրոնակայան կվերադառնա ուրբաթ առավոտյան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |