Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեիի փառատոնի B մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը![]() 18 հունվարի 2013 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում 5 հնարավորից հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը: Մովսիսյանն առաջատարից հետ է մնում 1.5 միավորով: 5-րդ տուրում նա պարտության է մատնել Ռոմեն Էդուարին (Ֆրանսիա), իսկ այսօր կխաղա Հոլանդիայի ներկայացուցիչ Սիպկե Էրնստի հետ: Վեյկ ան Զեեի C մրցաշարում Գրիգոր Սևակ-Մխթիարյանը (Բրազիլիա) ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա) հետ և երեք միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: 6-րդ տուրում նա կհանդիպի Ֆերնանդո Պերալտայի հետ (Արգենտինա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |