Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան![]() 18 հունվարի 2013 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին կայացավ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարները քննարկեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման և երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Նախարարները գոհունակությամբ վերահաստատեցին, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում: Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |