Սեյրան Օհանյան. Հայ-ռուսական ռազմատեխնիական համագործակցությունը նոր փուլ կմտնի

Սեյրան Օհանյան. Հայ-ռուսական ռազմատեխնիական համագործակցությունը նոր փուլ կմտնի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությոնը բարձր մակարդակի վրա է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական նոր համաձայնագրին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ դեռ 2003-ի հունվարից գոյություն ունի ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը: «Մեր արդյունավետ համագործակցությունը թույլ է տվել զարգացնել այդ համաձայնագիրը պետական մակարդակով: Այն հնարավորություն է տալու, որ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մեր գերատեսչությունների միջև պայմանագրեր կնքվեն և կիրառվեն արտոնյալ պայմաններ: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը նոր փուլ կմտնի»,- ասաց ՊՆ նախարարը:

 Ուշագրավ
---