ՀԱԿ-ը վերսկսում է ուրբաթօրյա ցույցերը![]() 18 հունվարի 2013 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց վերսկսեց ուրբաթօրյա ցույցերը: Նրանք պահանջում են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատությունը: «Սա այս տարվա մեր առաջին ուրբաթօրյա ցույցն է: Մենք վերսկսում ենք ու շարունակում պայքարը ազատության ու արդարության համար: Մեր ընկեր քաղբանտարկյալների համար: Այսօր ցույցից բացի նաև նամակներ ենք ուղարկել դեսպանատներ, որով կոչ ենք անում անտարբեր չլինել տեղի ունեցող ապօրինությունների հանդեպ», -PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը: «Այս ցույցը նշանակում է, որ մենք շարունակում ենք պայքարը` անկախ ընտրություններին չմասնակցելու հանգամանքից», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀԱԿ անդամ Արման Գալոյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ հավաքվածներին տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության հետ ու հստակ ներկայացրել այն իրավիճակը, որի մասին բոլորը գիտեն: «Նախագահական ընտրությունները տապալված են: Բազմակի քվեարկությունների, մարդկանց ու ընդդիմադիրներին ֆինանսավորող գործարարների ահաբեկման և այլ միջոցներից հետո Սերժ Սարգսյանը, որոշ ժամանակ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, տարիներ շարունակ ամեն ինչ արեցին, որ բացառեն ընտրությունների միջոցով իշխանության փոխվելու հնարավորությունը: Սերժ Սարգսյանը ոչնչացրեց ընտրական համակարգը», - ասաց Լևոն Զուրաբյանը ու հավելեց, որ շարունակելու են պայքարել ՀԱԿ ակտիվիստների ազատության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |