ՄԱԿ. Մալիի մոտ 700 հազար բնակիչներ կարող են լքել իրենց տները հակամարտության պատճառով

ՄԱԿ. Մալիի մոտ 700 հազար բնակիչներ կարող են լքել իրենց տները հակամարտության պատճառով

PanARMENIAN.Net - Զինված հակամարտությունը Մալիում կարող է բնակչության մեծ արտահոսքի պատճառ դառնալ: Մալիի մոտ 700 հազար բնակիչներ կարող են լքել իրենց տները հակամարտության պատճառով, Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Մալիից արդեն հեռացել է 147 հազար մարդ, որոնք փախել են Մավրիտանիա, Նիգեր, Բուրկինա Ֆասո, Ալժիր և այլ երկրներ:

Իրավիճակը Մալիում սրվեց վերջին շաբաթներին, երբ ծայրահեղական գրոհայինները, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը, սկսեցին հարձակվել կառավարական զորքերի վրա երկրի կենտրոնական մասում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---