Հայաստանը դեմ չէ, որ Ռուսաստանն այստեղ ՌԼԿ տեղակայի. Ռուսաստանին նոր կայան անհրաժե՞շտ է![]() 18 հունվարի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադիր հետևել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված իրադարձություններին: «Տեսանք, ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան, ու կայանի գործունեությունը դադարեցվեց կամ ժամանակավորապես ընդհատվեց: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ նման կայան կարող է Հայաստանում տեղակայվել` դա ՀՀ և ՌԴ ղեկավարության հարցն է: Մենք դեմ չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Գաբալայի փոխարեն Հայաստանի տարածքում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու հնարավորությունը իրատեսական չի համարում: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փորձագետը իր այս կարծիքը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2013-ի առաջին ամիսներին արդեն ՌԴ հարավում կսկսի գործել Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանն ու կծածկի այն տարածքը, որը Գաբալայի կայանն էր ծածկում: «Նման մեկ այլ կայան Հայաստանի տարածքում կառուցելն ուղղակի նպատակահարմար չէ»,- ասել էր Դավիթ Ջամալյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |