ԵՄ-ն ներմուծում է միասնական նմուշի վարորդական իրավունքներ

ԵՄ-ն ներմուծում է միասնական նմուշի վարորդական իրավունքներ

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Եվրամիության երկրներում ներմուծվում են միասնական եվրոպական նմուշի վարորդական իրավունքներ, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալլասը, որը պատասխանատու է տրանսպորտային քաղաքականության համար: «Վաղվանից նոր վարորդական իրավունքները ուժի մեջ կմտնեն»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում: Եվրոպական վարորդական իրավունքը պլաստիկ քարտ է ներկառուցված միկրոչիպով, որտեղ զետեղվում են վարորդի մասին տվյալները: Նոր վկայականները հարկ կլինի նորացնել 10 տարին մեկ, սակայն նոր քննություն հանձնելու հարկ չի լինի:

Ըստ Սիյմ Կալլասի, վարորդական իրավունքների փոխանակումը կկատարվի մինչև 2033թ., մինչ այդ ԵՄ-ում այլևս չեն մնա թղթե վկայականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---