ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Ամերիկահայ համայնքը մեր հարաբերությունների առաջնային ճակատում է` իր մասնակցությունը բերելով երկկողմ առեւտրի եւ գիտական համագործակցության զարգացման գործում, ինչպես նաեւ մշակութային եւ միջեկեղեցական շփումներում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նրա խոսքերով, բազմաթիվ ամերիկահայ հայրենասեր անհատներ եւ կազմակերպություններ կարեւոր օժանդակություն են տրամադրել Հայաստանին ու Արցախին եւ շարունակում են զգալի ներդրումներ կատարել հայկական պետականությունը ամրապնդելու եւ տնտեսությունը զարգացնելու գործում: Այս ամսվա սկզբին հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը հայտարարել է Հայաստանում նոր` 60 մլն դոլար արժողությամբ ծրագրի իրականացման մասին: Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը շարունակում է առաջնային մնալ Հայաստանի իշխանությունների համար եւ անցած տարիների ընթացքում բազմաթիվ համակարգային եւ նպատակային ծրագրեր են իրագործվել: «Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք դեռեւս նոր ենք սկսում իրացնել առկա հնարավորություններն ու ներուժը, ուստի հարկ կլինի շարունակել Հայաստանի եւ Սփյուռքի մերձեցման քաղաքականությունը: Հայաստանն արդեն իսկ բոլոր հայերի Հայրենիքն է, եւ յուրաքանչյուր հայ այստեղ կարող է իր դերակատարությունն ունենալ»,-ամփոփել է հայ դիվանագետը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---