Երևան կժամանի ԱՊՀ ՄԽ վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը18 հունվարի 2013 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական արշավի ընթացքին ծանոթանալու նպատակով հունվարի 21-ին երկօրյա այցով Երևան կժամանի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը: Այն գլխավորում են միջազգային դիտորդական խմբի համակարգող, Մոլդովայի խորհրդարանի Ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն և Գլխավոր քարտուղար, ԱՊՀ ՄԽ-ի Խորհրդի քարտուղարության ղեկավար Ալեքսեյ Սերգեևը: ԱՊՀ ՄԽ-ի դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են դիտորդների հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի, ԿԸՀ-ի ղեկավարության, ինչպես նաև նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների, դատախազության, Սահմանադրական դատարանի, ոստիկանության ներկայացուցիչների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |