ՀՀ ԱԳՆ-ն զբաղվում է ՄԱԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու հարցով![]() 21 հունվարի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն ակտիվ զբաղվում է ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելու հարցով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Մենք տարբեր ուղղություններով աշխատանք ենք տանում այս հարցի շուրջ»,- ասել է նա: Դրա հետ կապված Բալայանը հավելել է, որ ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխության աննպատակահարմարության մասին Հայաստանի դիրքորոշմանն աջակցում են Կիպրոսը և Սլովենիան: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նամակով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ իր խորը մտահոգությունը հայտնելով ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին հունվարի 19-ին Երևանում հայտնել է «Հանուն մարդու կայուն զարգացման» ՀԿ և ՄԱԿ UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը: Նամակը ստորագրել են Հայաստանի 15 ՀԿ ներկայացուցիչներ: Նախաձեռնության մասին որոշումը կայացվեց 1,5 ամիս առաջ, երբ նման տեղեկատվություն հայտնվեց: «ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, սակայն մենք անհրաժեշտ համարեցինք նույնպես համապատասխան քայլեր ձեռնարկել»,-ասաց նա: Մասնավորապես, ըստ նրա, նամակում ասվում է. «Մենք գտնում ենք անտրամաբանական այս գրասենյակի տեղափոխումը մի երկիր, որը իրագործել է հայ ժողովրդի Եղեռնը իր իսկ պատմական հայրենիքում, որի սկիզբը դրվեց 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում: Թուրքիան նաև իրագործել է այլ ազգային փոքրամասնությունների զանգվածային սպանություններ, այդ թվում հույների և ասորիների: Այդ երկիրը 20 տարի շարունակ պահում է շրջափակման մեջ Հայաստանի Հանրապետությունը: Անտեսելով բոլոր բողոքները՝ Թուրքիան պահպանում է սահմանադրության 301 հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը և ազգային փոքրամասնությունների ազատ զարգացումը: Ավելին՝ խրախուսում է անհանդուրժողականությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ, որի վառ օրինակն է հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանութնունը: Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ տարածաշրջանի որոշ պետությունների հետ, ներառյալ այն երկրները, որոնք գտնվում են ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իրավասության ներքո: Եվ վերջապես, Թուրքիան գտնվում է անկայուն տարածաշրջանում, հաշվի առնելով առկա զինված հակամարտությունները Թուրքիայի հարևան երկրներում, ինչպես նաև հենց Թուրքիայի պարբերական խնդիրները տարածաշրջանի պետությունների հետ: Մենք վստահ ենք, որ ՄԱԶԳ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը: Մենք նաև գիտակցում ենք, որ Թուրքիայի ֆինանսական աջակցությունը ՄԱԶԾ-ին ունի կարևոր նշանակություն, բայց ՄԱԿ-ը միշտ գերադասել է արդարադատության, մարդու իրավունքների և արդարության գաղափարները մնացած առաջնայնություններից, ներառյալ ֆինանսականը»: Ըստ Կարինե Դանիելյանի տվյալների, գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու անթույլատրելիության մասին են ահազանգել Կիպրոսն ու Սլովենիան, մտահոգված է նաև Ռուսաստանը: Հայաստանում հույս ունեն, որ ՄԱԿ-ը հավատարիմ կմնա իր սկզբունքներին և չի նախընտրի ավելի մեծ ֆինանսավորումը` նախատեսված Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |