Ոստիկանության պարզաբանումը. Վավերականության ժամկետն անցած անձնագրով ևս կարելի է քվեարկել

Ոստիկանության պարզաբանումը. Վավերականության ժամկետն անցած անձնագրով ևս կարելի է քվեարկել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ պարզելու՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարող են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար: Հետևաբար այդ անձնագրով ևս կարելի է մասնակցել քվեարկությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---