ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՆԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել Կասպից ծովի հարցերով ԻԻՀ հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հանդիպումը Հայաստանի նախագահի ապարատի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ, որը նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական պատվիրակության նախագահն է: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր, այդ թվում եւ համատեղ ծրագրեր գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում եւ իրկագործման փուլում գտնվող էլեկտրակայանի կառուցման գործում: Երկու կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացքը, հանդես են եկել Իրանի եւ Հայաստանի կապերի հետագա զարգացման օգտին եւ հույս են հայտնել, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 6-րդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը, ԻՀԻ նոր կառավարության ձեւավորումից հետո, հաղորդում է Իռնան:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---