Հայաստանի շախմատի չեմպիոնուհի է դարձել Աննա Հայրապետյանը![]() 21 հունվարի 2013 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Հայաստանի չեմպիոնուհի է դարձել միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: Վերջին տուրում նա հաղթանակ է տարել Մարինա Գասպարյանի նկատմամբ և նվաճել չեմպիոնական տիտղոսը: 9-ը հնարավորից Հայրապետյանը վաստակել է 7 միավոր և առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոնուհի: Հայրապետյանը ստացել է 300 հազար դրամ և 2013թ-ին Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք: Երկրորդ հորիզոնականը 6.5 միավորով զբաղեցրել է Արմինե Բաբայանը: Նույնքան միավոր է վաստակել նաև Նարինե Գասպարյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա բրոնզե մեդալի է արժանացել: Շախմատիստուհիները վաստակել են, համապատասխանաբար, 200 և 150 հազար դրամ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |