Սահակաշվիլին վստահեցնում է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ

Սահակաշվիլին վստահեցնում է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ

PanARMENIAN.Net - Վրաստանը միշտ էլ կարգավորող դեր է խաղացել Հարավային Կովկասում, երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին` ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ:

«Վրաստանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Կցանկանայի ընդգծել, որ սրանք պարզապես բառեր չեն, այլ ավելին: Վերջին տարիներին այդ հարաբերությունները ոչ միայն կառավարական մակարդակում են, այլև ժողովուրդների: Այս տարիների ընթացքում մեր ժողովուրդները ավելի են մտերմացել: Դրանով էլ չեզոքացվել են առկա կարծրատիպերը, մենք ավելի լավ ենք ճանաչել միմյանց: Ես լավատես եմ, սակայն անհրաժեշտ կլինի հաղթահարել որոշ արգելքներ»,-ասել է Սահակաշվիլին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---