ՀԲ-Ն ՀԻՄՔԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Համնաշխարհային բանկը հիմքեր չի տեսնում Հայաստանում իրականացվող ծրագրերի վերանայման համար: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը` մեկնաբանելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի մասին հաղորդագրությունների կապակցությամբ Հայաստանին հատկացվող օգնության փաթեթի վերանայման վերաբերյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որոշումը: Ռոբինսոնի խոսքերով` մի քանի օրից ՀԲ-ն պաշտոնապես կմեկնաբանի իրավիճակը, որը ստեղծվել է ՌԱՕ ԵԷՍ դուստր ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ձեռքբերման մասին հակասական հաղորդագրություններից հետո: Ռոջեր Ռոբինսոնը նշել է, որ «ոչ անձամբ ես, ոչ ՀԲ-ն չպետք է համոզենք Հայաստանի կառավարությանը, որպեսզի երկրում պահպանվի օրենքը»: Նրա խոսքերով` ՀԲ եւ Հայաստանի կառավարությունը հետապնդում են մեկ նպատակ, եւ «այդ առումով մենք չունենք որեւէ տարաձայնություններ», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---