ՀՈՒԼԻՍԻ 26-27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-27-ին Երեւանում կանցկացվի ծրագրավորողների մրցությի առաջին, անհատական փուլը: Այս մասին ,.amե PanARMENIAN.NET խմբագրության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է մրցույթի կազմակերպիչ Արման Վալեսյանը: Նրա խոսքերով` տվյալ փուլում մասնակիցները պետք է լուծեն հինգ խնդիր: Անհատական մրցույթի հաղթողները, բացի պարգեւներից, կստանան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված ամառային ճամբարի ուղեգրեր: Այս տարի մրցույթին մասնակցելու համար ներկայացված է 200 հայտ: «Մասնակիցների միջին տարիքը 20 տարին է, սակայն կան մասնակիցներ, որոնք դեռ չեն բոլորել 15 տարին»,- նշում է Արման Վալեսյանը: Նա նշել է, որ անհատական մրցույթը անցկացվելու է «երկու հերթափոխով»` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում` Lycos ընկերության, Երեւանի պետական համալսարանում` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի լաբորատորիաներում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նշենք, որ մրցույթն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Համահայկական միջազգային կենտրոնի» հիմնադրամի եւ ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության(UITE) աջակցությամբ: Մրցույթի արդյունքները գնահատելու է կազմակերպիչների կողմից հրավիրված Հայաստանի ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետներից կազմված ժյուրին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---