ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ20 հուլիսի 2005 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի նիստում Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Հյուգո Մորալեսը եւ իրավաբան Ժանետ Մադրիսը: Նիստին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ արքեպիսկոպոս Կոմիտաս Օհանյանը, Ազգային վարչության նախագահ Գրիգոր Փոստալյանը եւ այլ անձինք: Բանաձեւը նաեւ կոչ է արել Եվրամիությանը թույլ չտալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վենեսուելայի խորհրդարանի կողմից Բանաձեւի ընդունման գործում մեծ դեր է խաղացել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, տեղեկացնում է «երկիր» թերթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |