ԱՄՀ ԿԱՌԱՎԱՐԻՉԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԲԱՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ20 հուլիսի 2005 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի կառավարիչի տեղակալ Ագուստին Կարստենսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ա. Կարստենսը, նշելով, որ իր այցի նպատակներից է մոտիկից ծանոթանալ Հայաստանի վիճակին եւ հնարավորություններին, ինչպես նաեւ ՀՀ ղեկավարության հետ քննարկել համագործակցության հեռանկարները` բարձր է գնահատել Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումները, որոնց ակնհայտ արդյունքն է կայուն տնտեսական աճը, աղքատության նվազումը, ազգային դրամի արժեքավորումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներկա վիճակի եւ զարգացումների հեռանկարների վերաբերյալ: Տնտեսական բարեփոխումներին զուգահեռ կարեւորվել են նաեւ քաղաքական բարեփոխումները, որոնք հնարավորություն են ստեղծում առավել արդյունավետորեն իրականացնել երկրի համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերը: Տնտեսական կայուն զարգացման համատեքստում զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում ստեղծված վիճակը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |