Ռուանի քիմիական գործարանից մթնոլորտ է արտանետվել մեծ քանակությամբ գազ, որը հասել է մինչև Փարիզ

Ռուանի քիմիական գործարանից մթնոլորտ է արտանետվել մեծ քանակությամբ գազ, որը հասել է մինչև Փարիզ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Ռուան քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի արդյունքում մթնոլորտ է արտանետվել մեծ քանակությամբ գազ, որը նախորդ գիշեր հասել է մինչև Փարիզ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Գազն ունի բնորոշ սուր հոտ: Չնայած հոտին, այն առողջության համար վտանգավոր չէ»,-հաղորդել են քիմիական գործարանի ներկայացուցիչները:

Փարիզի պրեֆեկտուրայում վստահեցրել են նաև, որ արտանետված գազի կոնցենտրացիան մեծ չէ և առաջիկա ժամերին այն պետք է ցրվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---