ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ17 փետրվարի 2003 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Ռուսաստանում ազգայնականության աճի վերաբերյալ տեղեկությունները չեն կարող չմտահոգել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Թուրան» գործակալությանն է հայտարարել ադբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, փորձեր են արվում այլազգիների վրա բարդել Ռուսաստանի սոցիալական - քաղաքական բոլոր խնդիրների մեղքը: Միաժամանակ, շարունակել է քաղաքագետը, հաճախակի են դարձել բռնարարքները` ընդհուպ մինչ- Ադրբեջանի, Տաջիկստանի - այլ երկրների մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչների սպանությունները: Այդ ամենը վկայում է Ռուսաստանում ֆաշիստական տրամադրությունների աճի մասին: «Աշխարհի առաջատար երկրները չպետք է աչք փակեն այդ փաստերի վրա` ի հաճույս Մոսկվայի հետ հարաբերությունների: Այդ գործընթացների շարունակման - խորացման դեպքում - հաշվի առնելով Ռուսաստանի միջուկային ներուժը` աշխարհն անկասկած կբախվի շատ ավելի մեծ վտանգի հետ, քան Իրաքը - Հյուսիսային Կորեան»,-ամփոփել է Գուլուզադեն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |