Փորձագետ. Իշխող վարչախումբը շարունակում է լեգիտիմության մեծ դեֆիցիտ ունենալ![]() 23 հունվարի 2013 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Իշխող վարչախումբը շարունակում է ունենալ լեգիտիմության մեծ դեֆիցիտ և ընտրություններին մասնակցում է իր ուսերին ծանրացած բազմաթիվ չլուծված խնդիրներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ> փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: «Սարգսյանն ու իր թիմը հաշվի են առնում, որ մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային, անորոշ իրավիճակ է, և չկա հզոր ընդդիմադիր շարժում, մյուս կողմից՝ միջազգային հանրության հստակ մեսիջը կա, որ վարչախմբի համար խիստ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և Արևմուտքի կողմից որոշակի քաղաքական աջակցությունը կտրամադրվեն այն դեպքում, եթե ընտրությունները միջազգային հանրության կողմից ավելի լավ գնահատականի կարժանանան: Գործող նախագահը սեփական իշխանության վերարտադրումն ապահովելու համար ընտրել է «փափուկ», մանիպուլյատիվ քաղաքականության մարտավարությունը»,- նկատեց փորձագետը: Էդգար Վարդանյանը կարծում է, որ գործող նախագահն ընտրություններին կիրառելու է վարչական ռեսուրսը և ընտրական փաստաթղթերի հետ կատարվող զանգվածային մեքենայությունները: «Վարչախումբը որոշակի, այսպես ասած, «լուսանցքներ» է բացել, մի կողմից՝ հասարակությունում կուտակված դժգոհությունը դրանց միջոցով դուրս հանելու, մյուս կողմից էլ՝ Արևմուտքի առջև ռեֆորմատորի կերպար ստեղծելու նպատակով»,- պարզաբանեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |