ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «WORLD PRESS PHOTO 2002» ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ17 փետրվարի 2003 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ծագումով հայ լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանն արժանացել է «World Press Photo 2002» հեղինակավոր ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակին: Ինչպես հաղորդում է Independent On Line-ը, նրա կատարած լուսանկարի վրա պատկերված է Իրանի Կազվին գավառում ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհված բազմազավակ հոր թաղումը: Էրիկ Գրիգորյանն ապրում է Լոս Անջելոսում եւ աշխատում է ամերիկյան«Polaris Images» ֆոտոգործակալությունում: Մրցույթի ժյուրին հաղթողներին ընտրել է 9 անվանակարգերով 18 երկրների 55 լուսանկարիչների շրջանում: Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա ապրիլի 27-ին Ամստերդամում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |