ԶԼՄ-ներ. Սարկոզին մտադիր է տեղափոխվել Լոնդոն հարկերի պատճառով![]() 23 հունվարի 2013 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հետևել Ժերար Դեպարդյեի օրինակին և փախչել երկրում «հարուստների համար հաստատված հարկից», որը 75 տոկոս է կազմում: Ճիշտ է, ի տարբերություն դերասանի, նա մտադիր է կայունություն և բարգավաճում գտնել ոչ թե Ռուսաստանում, այլ Բրիտանիայում, հայտնում է Daily Mail-ը: Սարկոզին, որը զրկվեց նախագահի պաշտոնից հունիսին, մտադիր է իր կապիտալները տեղափոխել Լոնդոն, որտեղ դրանք թալանչիական հարկադրման չեն ենթարկվի: Ավելի վաղ, հայտարարվել էր, որ Սարկոզին քննության տակ է կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Այդ հանգամանքը բարդացնում է նրա տեղափոխման հարցը: Բրիտանական Evening Standard-ը հայտնել է, որ Սարկոզին մտադիր է ներդրումային ընկերություն բացել Լոնդոնում՝ ներդնելով 1,3 մլրդ դոլար: Սակայն, ֆրանսիական մամուլը հերքեց դա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |