ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցնել Կահիրեում![]() 23 հունվարի 2013 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «վեցնյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել եգիպտական մայրաքաղաքում, հաղորդում է BBC-ն: Ալի Ակբար Սալեհիի խոսքով, եգիպտական իշխանությունները արդեն համաձայնվել են այդ առաջարկությանը: Նախորդ տարի «վեցնյակի» ներկայացուցիչների և Իրանի միջև բանակցությունների երեք փուլ է անցկացվել. բոլորն էլ ապարդյուն են ավարտվել: ԱՄՆ-ն և Արևմուտքի մյուս երկրները Իրանին կասկածում են միջուկային զենք պատրաստելու մեջ: Պաշտոնական Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |